02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ահաբեկչություն Իսրայելում․ կան զոհեր /վիդեո/

Ահաբեկչական ակտ է տեղի ունեցել Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում։ Ահաբեկիչները կրակ են բացել սրճարանի հաճախորդների ուղղությամբ, ինչի արդյունքում 4 զոհ կա, 6 վիրավոր։ Հարկ է նշել, որ այս տարվա ընթացքում Թել-Ավիվում սա արդեն երրորդ ահաբեկչական գործողությունն է։ Մանրամասները՝ տեսանյութում  

Կրճատման ենթակա ծախսեր կան

«Իմ կարծիքը ծախսերի կրճատման հետ կապված շատ միամիտ կլիներ, որ ես առաջինը ձեզ հայտնեի: Ես առաջինը կառավարությանն եմ հայտնում»,-այսօր՝ հունիսի 9-ին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ըստ բյուջեի ծախսերի` ո՞ր հատվածը կարելի է կրճատելև ուղղել խոցելի ոլորտներին: «Մենք կարծում ենք, որ կան ծախսեր, որոնք քննարկման մեջ են, […]

Հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն

ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված մեծածավալ  օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների  արդյունքում բացահայտվել է կեղծ փաստաթղթերի  պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք: Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ  քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ  վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ս/թ ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական […]

Թիրախային խնդիրները ճիշտ չեն ընտրված.

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է՝  2015թ. բյուջեի կատարողականում թիրախային խնդիրները ճիշտ չեն ընտրված: Ըստ պատգամավորի՝ հարկ է հաշվի առնել՝ մեր երկիրը գտնվում է  կիսապատերազմական  իրադրության մեջ: «Օրինակ, միլիոնավոր գումարներ են ծախսվում փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար սեմինարներ կազմակերպելուն, սակայն արդյունքների, կատարված ծախսերի մասին հստակ տեղեկատվություն չկա: Անդրադարձ չկա նաեւ, թե «Որոտան Կասկադի» […]

Հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակ

ՏԵՂԵԿԱՆՔ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագրի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին: Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում […]

«Երկու ամսվա համար այդքան գումա՞ր են ծախսել…»

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության այսօրվա նիստին տեղեկացրեց, որ Մշակույթի, Կրթության, Սփյուռքի, Արտաքին գործերի և Արդարադատության նախարարության կոմունալ ծառայությունները կատարելու համար, որպես բաժանորդ հանդես է գալիս Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: Արման Սահակյանի փոխանցմամբ՝  ՀԷՑ-ի  և «Երևան-Ջուր» փակ բաժնետիրական ընկերություններին նախարարությունների ընդհանուր պարտավորությունը կազմում է 60 միլիոն 551 հազար 600 դրամ, որից […]

Այո՛, Կարթագենը պետք է ծնկի գա. Շարմազանով

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ  ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտնի հարցազրույցին, որտեղ վերջինս  նշել էր՝ Հայաստանը քոսոտ երկիր է: «Ժողովու՛րդ ջան, 80 տարեկան մարդն ի՞նչ գործ ունի Հայաստանի նման մարտահրավերներ ունեցող երկրի ԳԱԱ-ի նախագահի պաշտոնում, եթե նույնսիկ համարենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը մեծ գիտնական է, հանճարեղ կազմակերպիչ, անբասիր ղեկավար, 80 տարեկան մարդուն […]

Բժշկուհին և բուժքույրը ձերբակալվել են՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ նորածնի առքն ու վաճառքը կազմակերպելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական քննության տվյալներով՝  նորածնի առքն ու վաճառքն իրականացվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ինչը կազմակերպելու կասկածանքով  2016թ. հունիսի 8-ին ձերբակալվել են Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանն […]

Օգտակար իդիոտների մասին /վիդեո/

«Շատ ցավալի է, որ Թուրքիան այս 100 տարիների ընթացքում չի փոխվել: Այդպիսի նամակ որևէ պետություն չպետք է ընդուներ, այդ ոճով գրված նամակն իշխանությունը պետք է թաքցներ: Պետք է ասեին՝ գրեք ձեր համայնքի շահը, որ մենք իմանանք, ինչպես օրինակ՝ «Ակօսն» էր արել»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանն անդրադառնալով՝ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի Թուրքիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված