10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Կկայանա վազքի երևանյան 2-րդ կիսամարաթոնը

Հեկտեմբերի 16-ին` առավոտյան ժամը  09:00-ին,  Ս. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի արդեն ավանդական դարձած վազքի երևանյան 2-րդ կիսամարաթոնը:

«Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը» կշարունակվի մինչև 13.30-ը՝ ընդգրկելով 21.1 կմ վազքատարածություն: Անցնելով Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափ փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան փողոցներով՝ մրցավազքը կեզրափակվի մեկնարկային վերջնագծում: Մրցուղին ունի 4 տարբեր երկարություն ՝ 21.1 կմ, 10 կմ, 5 կմ և 1 կմ:

Նշենք, որ կիսամարթոնը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ