Հաճոյախոսությունը
Հաճոյախոսությունը համբույր է՝ շղարշի հետեւից։ Վիկտոր Հյուգո
Հաճոյախոսությունը համբույր է՝ շղարշի հետեւից։ Վիկտոր Հյուգո
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հոկտեմբերի 13-ին, ժամը 8.45-ին, Այգաբաց գյուղի տներից մեկի բակից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սամվել Ե.-ին, որը հունիս 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: […]
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է: Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով քննարկումից հետո ընդլայնված նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք հետաձգել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Օրակարգից հարցը հանվել է։ Այդ հարցին կանդրադառնանք տարվա վերջին՝ Ռուսաստանում»,- ասել է նա։
«ԵԱՏՄ-ի անդամակցության օրերից պիտի ասենք, որ եղել են կանխատեսումnեր, որ տնտեսական զարգացման համար մենք վատ ուղի են ընտրել»,-Henaran.am_ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն` անդրադառնալով առաջին նախագահ ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգին, թե ՀՀ-ին դեֆոլտ է սպառնում: «Այն ժամանակ բոլորը փորձում էին ապացուցել, որ մենք պատրաստ չենք մեծ եվրոպական շուկա գնալու, […]
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ պարոն Գոլուբևի մասնակցությունը Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նոր թափ կհաղորդի տարածաշրջանային փոխգործակցությանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի իրացման նպատակով հայկական կողմն առաջիկայում ռուս գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ: Կառավարության ղեկավարը հեռանկարային է […]
Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ՝ Ֆրանսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին, պայքարում է քսենոֆոբիայի և մարդկության դեմ հանցագործությունների դեմ։ Այդ մասին, մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հիշյալ բանաձևը վերահաստատեց, որ մարդկության դեմ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, ավելին՝ Եվրոպայում ժխտման քաղաքականության […]
Հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ԹԵՄԱ՝ առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են եղանակակլիմայական պայմանների լուրջ փոփոխություններ:
2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական ԶՈւ կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ վատացան: Թուրքական տնտեսությունը հայտնվեց փակուղում և իրավիճակը փրկելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն որոշեց առաջին քայլն իրականացնել առկա իրավիճակը փոխելու համար ու ներողության ուղերձ ուղղարկեց ՌԴ նախագահին: Էրդողանի քայլը տվեց իր պտուղները. ռուս-թուրքական հարաբերությունները սկսեցին դանդաղորեն վերականգնվել: Թույլատրվեց ռուս […]
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան: ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Նոնա Ավետիսյանի եւ «Շեդեվր» պատկերասրահի հիմնադիր Սարգիս Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Բարձր արվեստ» կերպարվեստ կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Անկախություն» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին: Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են դասական եւ ժամանակակից հեղինակների 100-ից ավելի ստեղծագործություններ: Նկարներից բացի գործում են նաեւ գրաֆիկական […]
ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան։ Նույն օդանավով Երևան է տեղափոխվում նաև վթարի հետևանքով զոհված Յուրի Պողոսյանի աճյունը։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Երևանի ժամանակով ժամը 17:50-ին: Վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է մոտ 1,5 ժամից։ Ուղևորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում: ՀՀ տրանսպորտի, կապի […]






























