Ազգային ժողովի արտահերթ նիստ կլինի
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկել է ՀՀ ԱԺ նախագահին հոկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկել է ՀՀ ԱԺ նախագահին հոկտեմբերի 17-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Մասիս Բաղդասարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրեց , որ Բաղդասարյանը գիտությունների թեկնածու է:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում՝ իրավիճակը Թուրքիայում հարցի քննարկման ժամանակ: «Հուլիսի 15-ին կրկին մարտահրավեր նետվեց թուրքական ժողովրդավարությանը: Պետական հեղաշրջման փորձն այս անգամ ձախողվեց: Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց […]
Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անդրադարձել է առկա հիմնախնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդկանց իրավունքների հետ կապված վիճակի մասին՝ Շթայնմայերն անդրադարձել է այդ երկրներում, չճանաչված տարածքներում հակամարտությունների թեմային։ «Խոսելով մարդու իրավունքների մասին Եվրոպայի տիրույթում՝ […]
ՀՀ սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մտահոգված է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի արդյունքներով:Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ ֆուտբոլի մասնագետների մասնակցությամբ տեղի են ունենալու քննարկումներ, որպեսզի հասկանալի լինի բուն խնդիրը: «Արդյունքները մտահոգում են եւ ոչ բավարար են, բնականաբար: Խնդիրները բազմազան են, յուրաքանչյուր խնդիր, որ սկսում է մտահոգել, մենք զբաղվում ենք դրանցով: Քննարկումներ ենք […]
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունից ilur.am կայքում հետևյալ տեքստն է հրապարակվել. «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիաանցկացրած Արարատի մարզի մի շարք համայնքների մի խումբ խաղողագործների: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը, որի ղեկավարած ընկերությունն ունի դեռևս 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորություններ գյուղացիների նկատմամբ: Նախարարի հետ հանդիպմանը […]
«Պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական պաշտոնյա, այլ ոչ թե զինվորական»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը: «Առաջիկա օրերին, երբ Կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի ԱԺ-ում, հստակ ամրագրված կլինեն պաշտպանության ոլորտում այս կառավարության հիմնական նպատակն ու ուղղությունները: Ես դրանց մասին առիթ ունեցել եմ խոսելու, խոսքը վերաբերում է ազգ-բանակ գաղափարախոսությանը, կոնցեպցիային, բայց դա […]
Գյումրիում, այսօր՝ հոկտեմբերի 13-ի լուսադեմին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողը կտրած ծակած վնասվածքներով։ Նախնական տեղեկություններով՝ նա դանակահարվել է Շիրակացու փողոցի եւ Մարմարաշենի խճուղու խաչմերուկում անծանոթների հետ վիճաբանության ժամանակ։ Միջոցառումներ են ձեռնարկվում դանակահարության մեջ կասկածվողներին հայտանբերելու ուղղությամբ։
Քաղցրաշենցիներն այսօր առավոտից հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նրանք ասում են, որ արդեն մեկ տարի է խաղողը հանձնել են Քաղցրաշենի գինու գործարան, սակայն մինչ օրս գումարը ստանալ չեն կարողանում։ Ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Ավելի հեշտ է վարչապետին խնդրենք, քան Ավետ Սարգսյանից (գինու գործարանի սեփականատեր) փող ուզենք, […]
























