01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մենք ավելին ենք ակնկալում Կրիշտիանուից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լեհական «Լեգիայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ մրցափուլի  հանդիպումից հետո անդրադարձել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Երկրպագուները միշտ սպասում են, որ Ռոնալդուն կդառնա հեթ-տրիկի հեղինակ, սակայն այսօր նա շատ պահեր ստեղծեց թիմակիցների համար: Մենք գոհ ենք մեր յուրաքանչյուր խաղացողի աշխատանքից: Դա ճիշտ է, որ երբեմն մենք ավելին ենք ակնկալում Կրիշտիանուից, որ նա կխփի 3-4 գոլ: Ռոնալդուն ունեցավ պահեր, սակայն չօգտագործեց դրանք:

Գլխավորը, որ նա ունեցավ հնարավորություններ եւ օգնեց թիմակիցներին, իսկ նախորդ հանգստյան օրերին գոլ խփեց: Դա նրա խաղի մի մասն է: Մենք միշտ ավելին ենք պահանջելու նրանից, քանի որ նա Կրիշտիանուն է, եւ գիտի դա:

Մեր բոլոր ֆուտբոլիստներն արժանի են մեկնարկային կազմում խաղալուն, սակայն ոչ բոլորը կարող են ամեն շաբաթ դուրս գալ խաղադաշտ: Ամեն դեպքում, բոլորը կունենան խաղալու հնարավորություն, քանի որ խաղերը շատ են»,- լրագրողների հետ զրույցում ասել է մարզիչը:

Հիշեցնենք՝ «Ռեալը» «Լեգիային» հաղթել էր 5:1 հաշվով, իսկ Ռոնալդուն դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ