06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սարի թաղի բնակիչները նախագահից պահանջում են

Սարի թաղի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 19–ին, բողոքի ակցիա են արել  Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք պահանջել են  ազատ արձակել իրենց հարազատներին, որոնք կալանավորված են հուլիսի 19–ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում։

Բողոքող քաղաքացիներին ընդունել է նախագահական նստավայրի նամակների բաժնի պետը եւ հորդորել նրանց սպասել մինչեւ հոկտեմբերի 21-ը, մինչեւ այդ գործով դատական նիստը կկայանա:

Կալանավորվածների հարազատները հոկտեմբերի 20-ին եւս պատրաստվում են Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնել՝ նույն պահանջով:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը սույն թվականի հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ