13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Թափանցիկ աշխատելն այլևս հանձնարարական է

Օգտատեր Մանե Զաքարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Ցանկացած ժողովրդավար պետության համար չափազանց կարևոր է գերատեսչությունների աշխատանքների թափանցիկությունը: Սովորաբար կառույցների բաց աշխատանքներին նպատասում են բազմաթիվ գործոններ, որոնց մասին կարելի է անվերջ խոսել, սակայն ոչ պակաս կարևոր է ընդգծել լրատվամիջոցների դերն ու նշանակությունն այս գործում: Պետական մարմինները պետք է հաշվետու ու բաց աշխատեն ԶԼՄ-ների հետ, […]

«ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսում ներկայացվել են ռազմարդյունաբերական համալիրի նորագույն մշակումները (ֆոտո)

Հոկտեմբերի 13-ին «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովը, բարձրաստիճան հյուրեր, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն […]

«Մենք լեռան ժողովուդ ենք, բայց մեզ լեռան պես չենք զգում»

Նազենի հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Լեռներն ուժեղ են, նրանք չեն վախենում մանրիկ«քարիկներից», նրանց էդ քարիկներով չես խոցի, չես վախեցնի, ու որ հաստատ է, չես սպանի։ Լեռներն անառիկ են։ Նրանց քամին ու փոթորիկը չեն սասանում, չեն վախեցնում, Լեռներն անսասան են։ Լեռներն անջուր չեն, նրանց միջով աղբյուրներն ես հոսում, նրանց գրկում՝ լճերն են։ Լեռներն […]

Քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները

Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 13-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Շուգաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության ու անվտանգության համալիր համակարգերի ուղղություններով արտադրական կոոպերացիայի և համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը հյուրին մաղթել է […]

Կկաշկանդի՞ իշխանություններին

«Որպես վերլուծաբան ես կուզեմ, որ ինքը վերադառնա, որովհետև քաղաքական դաշտում ցանկալի է, որ լինեն իշխանություննեին կաշկանդող մի քանի բևեռներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը խոսելով ԲՀԿ հիմնադիր և նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի`  հնարավոր վերադարձի մասին քաղաքականություն: Ըստ Ա. Պեպենյանի` եթե իշխանությունները մնում է միայն ընդդիմության դեմ պայքարն, ապա նրանք հանգիստ ջախջախում են ընդդիմությանը, իսկ […]

Հոկտեմբերի 14-ին Երևանում որոշակի ժամերի կդադարեցվի երթևեկությունը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են. 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․Ժամը 8-ից – 10-ը և Ժամը 12-ից – 14-ը• […]

Պավլիկ Մանուկյանը ներկա կգտնվի հաջորդ նիստին

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանքի երկարացման դեմ բողոքի քննությունը, որպեսզի հաջորդ դատական նիստին ապահովվի Պավլիկ Մանուկյանի ներկայությունը բողոքի քննությանը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը,և հաջորդ նիստը նշանակեց երկուշաբթի ժամը 16։00-ին: Հիշեցնենք,որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը երկու ամսով երկարացրել էր Պավլիկ Մանուկյանի կալանքի ժամկետը։

Առաջարկվում է 5 դրամանոցը վերադարձնել շրջանառության մեջ

Բիզնես թրեյներ, գործարար Գրիգոր Առաքելյանն առաջարկում է 5 դրամանոց մետաղադրամները վերադարձնել շրջանառության մեջ: Նրա խոսքերով` խնդիրն ակտուալ է հատկապես մի շարք խանութների կողմից տոպրակները վճարովի` 10 դրամ, դարձնելու ֆոնին: Ակնհայտ է, որ մեր հայրենակիցներից շատերը սիրով կվերցնեն այդ մանրադրամները, քանի որ երկու հատ 5 դրամը մեկ տոպրակի գինն է: Հայտնի է, որ այսօր բազմաթիվ խանութներում […]

Ստամբուլահայ երգչուհու նոր երգը աշխարհի հայերի կարոտի մասին է

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը հոկտեմբերի 14–ին Երևանում կներկայացնի իր նոր տեսահոլովակը: «Վանայ լիճին…» կոչվող երգը և տեսահոլովակը ներկայացնում են հայի հույզերն ու կարոտը իր հոգևոր հայրենիքի հանդեպ: Երգը զրույց է Վանա լճի հետ։ «Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին կիսվեց տեսահոլովակի շնորհանդեսից իր սպասումներով. «Ուրախ եմ վերջապես տեսահոլովակը հանդիսատեսի դատին հանձնել: Հուսամ այն կարժանանա երաժշտասերների հավանությանը: Ինձ համար […]

Մեկ ամսվա ընթացքում կհստակեցվի էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հարցը.նախարար /վիդեո/

«Սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ»,- այս մասին հոկտեմբերի 13-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  հայտնեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԱրտեմ Ասատրյանը: Նախարարը նշեց , որ, որպես սոցիալական անապահովներ, հանրապետությունում հաշվառված է 130 հազարից ավելի մարդ: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ