21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծրագրում դարակազմիկ գաղափարներ մի փնտրեք. քաղաքագետ

Գործադիրը կառավարության արտահերթ նիստում հավանության արժանացրեց նոր կառավարության ծրագիրը և ուղարկեց խորհրդարան:

Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Պետրոսյանն անդրադառնալով կառավարության նոր ծրագրի ակնկալիքներից, նշեց, որ նախ պետք է ֆիկսել ու բոլոր տիպի մեկնաբանություններում ելակետ ընդունել այն հանգամանքը, որ այս կառավարության ծրագիրը 6-ամսյա ժամկետով ծրագիր է: Ուստի, այնտեղ էական, որևէ դարակազմիկ իրադարձությունների վերաբերյալ հավակնություններ լինել գրեթե չեն կարող:

«Հասկանալի է, որ անհնար է 6 ամսում հասնել մեծ արդյունքների և այս մասին կառավարությունում ևս խոստովանում են:

Մինչդեռ, փոխարենը, այս ծրագրով սկիզբ են դրվում բազմաթիվ ֆունդամենտալ պրոցեսների տարբեր ոլորտներում, համենայնդպս այս մասին համառոտ նշված է ծրագրի նախագծում»,- նշեց վերջինս:

Ըստ բանախոսի՝ քաղաքական առումով պետք է նշել, որ կառավարության ծրագիրը բավականաչափ ռադիկալ լուծումներ ունի իր մեջ, անդրադառնում էր վերջին շրջանում աղմուկ բարձրացրած մի շարք խնդիրների, մասնավորապես տաքսիստների, մաքսային ծառայությունների հետ կապված, գինեգործության ու պահածոների արտադրությանն աջակցություն, որն արդյունքում կնպաստի բերքի մթերման խնդրի լուծմանը, բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգի մշակում և այլն:

«Այսինքն, սա խոսում է այն մասին, որ կառավարությունն ակնհայտորեն փորձում է շահել ժողովրդի վստահությունը: Այստեղ կա երկու ճանապարհ: Եթե իրականացվում են ծրագրում նշված դրույթները, կառավարությունը լուծում է ժամանակի ընթացքում իշխանությունների՝ պարբերաբար խաթարված հեղինակության հարցը, իսկ եթե ձախողվում է, բնականաբար կորցնում է ամեն ինչ»,- նշեց Դ. Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ