15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ներկայիս արտաքին մարտահրավերները ավելի վտանգավոր են»

Փաստաբվան Նորայր Նորիկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«1988-ից շուրջ 30 տարի անց էլ, ըստ էության, հայ ժողովրդի առջև նույն խնդիրն է դրված՝ պայքարը ազատության համար:
Գոնե իմ պատկերացմամբ, ներկայիս արտաքին մարտահրավերները ավելի վտանգավոր են, քան 10 կամ 20 տարի առաջ:
Մեր տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական կարևորագույն գործընթացներ և ցավալիորեն կան պետություններ, որոնք մեր փոքրիկ հայրենիքը պատկերացնում են լոկ մանրադրամ՝ իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու և առաջ քաշելու գործում:
Այս տեսանկյունից առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեզ համար չափազանց կարևոր են և մեծ հաշվով, ապագայի համատեքստում, այն ընկալվելու է որպես ազատության և պետության ինքնիշխանության պահպանման ու ամրապնդման էական նշանակություն ունեցող գործընթաց:
Հետեւաբար, այս հարցում որևէ մեկս սխալվելու իրավունք չունենք:
Ճիշտ հակառակը, իմ խորին համոզմամբ, մեր սերնդի առաքելությունը նշված գործընթացում ոչ թե պետք է սահմանափակվի զուտ ձևական առումով մասնակցությամբ, այլև այն պետք է համարձակորեն պատասխանատվություն վերցնի իր վրա և ստանձնի ազատության համար պայքարող հասարակության առաջնորդի դերը:
Իմ պատկերացմամբ այդ ճանապարհին անկախության սերունդը պետք է հանդես գա հարվածն առաջինն ընդունողի, ճանապարհ հարթողի և հնարավոր հաջողությունը վավերացնողի դերում:
Գուցե ճակատագիրը մեր նկատմամբ քմահաճ է, բայց ի՞նչ արած, հարկադրված ենք ևս մեկ անգամ անցնել Ռուբիկոնը` դառնալով ապագայի պատասխանատվության խորհրդանիշ…
»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ