17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Tert.am-ը խեղաթյուրել է փաստերը. Արման Մելիքյան

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը փետրվարի 7-ին տարածել է հայտարարություն. “Այսօր ժամը 12-ի սահմաններում իմ նախընտրական շտաբ այցելեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչ պարոն Կ.Ս. Խաչատրյանը որի այցելության նպատակն էր “Tert.am”-կողմից կատարած “Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել” հրապարակման մեջ եղած տեղեկատվության պարզաբանումը: Պարզաբանումները տրվեցին: Արդյունքում պարզվեց, որ նշված հրապարակումը տեղ-տեղ կեղծել, տեղ-տեղ էլ խեղաթյուրել է ասածս: Հատկանշական է, որ հրապարակման մեջ ուղղորդված ապատեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ես, իբր, ինչ-որ մեղադրանքներ եմ հնչեցրել ԿԸՀ-ի հասցեին: Մի խոսքով սւտն ու խեղաթյուրումները խառնել են իրար: Բայց անգամ դա չէ հետաքրքիր, հետաքրքիրն այն է, որ ասուլիսիս վերաբերող բոլոր եղած հրապարակումներից ՀՀ դատախազությանը հետաքրքրել է ակնհայտորեն թխածը: Ի դեպ, հետքրքրվողները ասւլիսի ամբողջական տեսագրությունը` մասերով, կարող են գտնել իմ FB էջում:

Արման Մելիքյան, ՀՀ նախագահի թեկնածու”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ