Ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով
Այսօր հանրապետության լեռնային մարզերում սպասվում են տեղումներ, գիշերը Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով։
Իսկ Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։
Հանրապետության տարածքում մայիսի 17-ի գիշերը առանձին շրջաններում ինտենսիվ տեղումներ կդիտվեն, հնարավոր է նաև կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Մայիսի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մայիսի 17–ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14…+16 աստիճան։