19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Քանի որ Նիկոլը հանրահռչակ խաբեբա է, չեմ հավատում, որ նա այդ սկզբունքն է կիրառել բանակի նկատմամբ». Արտակ Զաքարյան

Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հողերը հանձնած կապիտուլյանտը Վլադիվոստոկում ասել է, իբրև 2018թ. զինվորականներին զգուշացրել էր, որ «ով բանակից մի կոպեկ գողացել է, իր անձնական թշնամին է»: Իրականում լավ բան է ասել, բայց քանի որ Նիկոլը հանրահռչակ խաբեբա է, չեմ հավատում, որ նա այդ սկզբունքն է կիրառել բանակի նկատմամբ: Այսօր էլ ռազմա-պաշտպանական ոլորտներում տիրող կոռուպցիոն թեմաների մասին զայրացնող շշուկներ են պտտվում: Բայց դրա մասին կխոսենք այլ առիթով:

 

Քանի որ պոպուլիստ հայրենադավն իր անձնական թշնամին է համարում բանակի դեմ հանցանք գործողներին, ապա հարկ եմ համարում նշել հետևյալը. բոլոր նրանք, ում ռազմա-քաղաքական պաշտոնավարման ընթացքում, Արցախի բուն տարածքները հանձնվել են թշնամուն` անձամբ իմ և շատերի համար ցկյանս անձնական թշնամիներ են: Այդ ցուցակը գլխավորում է 2018-22թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ