27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արմինե Օհանյանը “Մառոզին” առաջարկ չի արել

“Հրապարակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի առաջարկել հարցազրույց տպագրել “Զինվոր” ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի /”Մառոզ”/ հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը դիմել էր խմբագրությանը, որպեսզի հաշտություն կնքվի Մարգարիտա Խաչատրյանի եւ թերթի միջեւ:

Խաչատրյանը թերթին դատի է տվել` իր պատիվն արատավորելու եւ զրպարտանքի համար: “Մարտի 8-ին ինձ զանգեց Դավիթ Կարապետյանը, շնորհավորեց, ու առաջարկեց բանակցել եւ այդ հարցին լուծում տալ: Ես ասացի, որ միակ ճանապարհը` այսինքն` գործի փակվելն այն է, որ հայցվորը հետ վերցնի իր դիմումը”,-ասաց տիկին Օհանյանը:  Միայն հայցից հրաժարվելու դեպքում Արմինե Օհանյանը կմտածի, թե ինչպես վերաբերվել նրա հետ որպես “Մառոզի՞ “, թե՞ որպես շարքային քաղաքացու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ