18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եվ ժամանակն է պայմանավորում եւ Սերժ Սարգսյանն է դեմոկրատ. ԱԺ պատգամավոր

Լսարանը, որին դիմում էր Սերժ Սարգսյանը, փոխվելու կոչով, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը երեք մասի է բաժանում: “Հանրությունը, որին Սերժ Սարգսյանն ասում է` հավատացեք մեզ, որ փոխենք, ՀՀԿ-ն, որին առաջին մեսիջն էր ուղղված, թե եթե դուք չեք հավատում, բա մնացածից ինչ եք ուզում, որ հավատան եւ փոխենք, եթե դուք ասում եք` երկիրը երկիր չի, երբ դուք կապիտալը հանում եք դուրս, երբ պետք է` կնոջը խփում եք, երբ դուք ինքներդ օրենքի երկրին չեք հավատում, ինքներդ այդպես չեք պահում, ինչ եք ուզում:

Երրորդը` արտաքին խաղացողներին”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Կարապետյանը:  Արամ Կարապետյանի խոսքով, Հայաստանն այսօր արտաքին աշխարհ արտահանելու ոչինչ չունի, բացի ժողովրդավարությունից:

“Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մենք ժողովրդավարության կղզյակն էինք, հիմա Սերժ Սարգսյանը դրա շարունակությունն է”,-նկատեց Արամ Կարապետյանը:

ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը ընդդիմախոսին արձագանքեց, նշելով, թե նախագահի մեսիջն ուղղված էր հանրությանը, որի մի մասն էլ նաեւ ՀՀԿ-ն է եւ նրանց տարանջատել պետք չէ: Ինչ վերաբվերում է փոփոխություններին, Մանվել Բադեյանն ասաց.”Բոլորն են ուզում փոփոխություններ, առաջին հերթին դեմոկրատական փոփոխություններ, բայց ասել , որ Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի շարունակությունն է, ծիծաղելի է: Դեմոկրատիան ինքնաբավ արժեք է, դրան երբեմն մոտենում ես, երբեմն դրանից հեռանում ես: Դա ժամանակով եւ անձերով էլ է պայմանավորված : Հիմա եւ ժամանակն է պայմանավորում, եւ անձն է ավելի դեմոկրատ”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ