Երկրապահները հանուն Սեյրանի` սկսել են. Առավոտ
“Առավոտ”-ը տեղեկացնում է, որ Երկրապահ կամավորականների միության՝ Արմավիրի մարզային կառույցում արդեն մի քանի օր է “հյուրընկալում” են Էջմիածին քաղաքի զոհված ազատամարտիկների հարազատներին, ծանոթանում նրանց հոգսերին եւ պատվիրում՝ առաջիկա ընտրություններում գեներալ Սեյրան Սարոյանի օգտին հանդես գալ:
“Այդ մասին Artavot.am-ին պատմեցին ԵԿՄ-ում արդեն զրույց ունեցած զոհված ազատամարտիկների ծնողները, ում անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Նշենք, որ Սեյրան Սարոյանն այսօր` մարտի 13-ին, Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացրել պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Մեզ հետ զրույց ունեցած մարդիկ տարակուսած էին ԵԿՄ-ի պատվերից: “Չեն էլ ամաչում, ընտրությունից-ընտրություն են մեզ հիշում: Իրենք 100 հազար դոլարանոց ավտոներով են ման գալիս, մեր ընտանիքները սոված են, ուսանողների ուսման վարձն էլ չենք կարողանում մուծել”,- պատմեց հանդիպման մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ մի քանի ամիս առաջ փորձել է մոտենալ Սարոյանին եւ իր խնդիրների հետ կապված զրուցել նրա հետ, մինչդեռ թիկնազորը թույլ չի տվել.
“Հիմա նորից ասում են՝ Սարոյան, ի՛նչ Սարոյան, ում ասես՝ ձեն կտամ, բայց ոչ իրան”,-գրում է “Առավոտ”-ը: