06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք կհաղթենք զավթիչի դեմ պայքարում. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրերս ելույթ ունենալով Թելավի քաղաքում տարօրինակ հայտարարություն է արել այս աշնանը կայանալիք “հանդիպման” վերաբերյալ ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա մի շարք ահաբեկող լուրեր է տարածել, որոնց թվում ամենասարսափեցնողը նոր` ռուս-վրացական պատերազմի մասին է` հատկապես, որ 2 երկրների ղեկավարները չեն զիջում միմյանց թշնամական “հռետորությամբ” եւ անձամբ որեւէ նշան չեն անում հաշտության համար: Չնայած, վրացական ԶԼՄ-ները հանգստացնում են` նշելով, որ խոսքն ընդամենը հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների մասին է, մնացածը` ելույթի ընթացքում ասված խոսքեր են:

“Независимая Газета”-ն գրում է, որ Սաակաշվիլիի “իդիոմատիկ” արտահայտություններին մեծ նշանակություն են տվել դավադրության սիրահարները` հավելելով, որ  Վրաստանի նախագահը Թելավիում հայտարարել է, որ մի քանի օր առաջ “զավթիչ երկրի հին-նոր տերը” նոր հանդիպում է նշանակել: Նա նկատի է ունեցել Պուտինին եւ Ռուսաստանը: “Մենք կհաղթենք զավթիչի դեմ պայքարում, ով մեզ հանդիպում  է նշանակել: Աշնանը հանդիպելու ենք Պուտինի հետ,”-հայտարարել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախագահի տարօրինակ խոսքերից ամենաքիչը կարելի է եզրակացնել, որ “նոր հանդիպմանը Վրաստանն անպայման կհաղթի” բառերով նա նկատի է ունեցել Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, քանի որ գործող իշխանությունների համար յուրաքանչյուր ընդդիմադիր Կրեմլի հետեւորդ է համարվում, ով, նրանց կարծիքով, գործում է Վլադիմիր Պուտինի առաջադրանքով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ