ՀՀԿ թեկնածուները
Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը, մարտի 13-ին ՀՀԿ գործադրի նիստում որոշում է կայացվել մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրել 41 ընտրատարածքներից 33-ում:
Henaran.am-ին հաջողվեց պարզել ՀՀԿ-ի թեկնածուներին: Եւ այսպես, թիվ 1-ում ՀՀԿ-ն աջակցելու է Երեւանի մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանին, թիվ 2-ում Սամվել Ֆարմանյանին, թիվ 4-ում “ՍԱՍ” ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանին: Ի դեպ, հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ այստեղ հնարավոր է ՀՀԿ-ն սատարի “168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին:
Թիվ 5-ում ՀՀԿ-ն սատարելու է Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանին, թիվ 6-ում` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանին, թիվ 7-ում Սամվել Ալեքսանյանին, 8-ում` Կորյուն Նահապետյանին, 9-ում` Ռուբեն Սադոյանին, 10-ում` Գարեգին Նուշիկյանին, թիվ 13-ում` Մհեր Սեդրակյանին:
Թիվ 14 ԸԸՀ-ում ՀՀԿ-ի թեկնածուն Վրեժ Մարկոսյանն է, թիվ 15-ում` Մնացական Մնացականյանը, 16-ում` Մուրադ Մուրադյանը, 17-ում` Կարինե Պողոսյանը, թիվ 19-ում Սեյրան Սարոյանը, , 20-ում` Հրանտ Գրիգորյանը, 21-ում` Ալեքսան Պետրոսյանը /ՄԱՊ-ի Ալիկ/:
Թիվ 22 ԸԸՀ-ում “Հանրապետականը” կսատարի Մանվել Բադեյանին, 24-ում` Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին, 27-ում` Համլետ Հայրապետյանին, 29-ում` Արկադի Համբարձումյանին, թիվ 30-ում` Վիկտոր Դալլաքյանին, 31-ում` Կարեն Սարիբեկյանին, 32-ում` Կարեն Կարապետյանին, 33-ում` Աշոտ Աղաբաբյանին, 34-ում` Արման Սահակյանին, 36-ում` Մխիթար Վարագյանին, 37-ում` Հայկ Գրիգորյանին, 38-ում` Վահե Հակոբյանին, 39-ում` Աշոտ Արսենյանին, 40-ում` Միքայել Վարդանյանին, 41-ում` Հակոբ Գառնիկի Հակոբյանին:
Նշենք, որ կուսակցության գործադիր մարմինը դեռ չի քննարկել համամասնական ցուցակը :