22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի գիտություն Բոզդաղի` Շարմազանովը պատասխանել է

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այսօր Բաքվում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի “Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող”:

Թուրք պաշտոնյան ասել է, որ “Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է”: Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից”:

Ի պատասխան Բոզդաղի հայտարարութանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

“Ի գիտություն համառորեն չհասկացող թուրք փոխվարչապետի` տեղեկացնեմ, որ ոչ միայն Արցախն է հայկական եւ որեւէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլեւ այն պետությունը` Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան: Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական եւ հայկական պատմական տարածքների հիման վրա`ոչնչացնելով բնիկ հայ եւ հույն բնակչությանը:

Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի “օկուպացված” լինելուն, ապա այստեղ անելիք ունեն ադրբեջանցիները եւ թուրքերը”: Շարմազանովի խոսքով` ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը դուրս բերեն օկուպացված Շահումյանից եւ Գետաշենից, իսկ Թուրքիան` Հյուսիսային Կիպրոսից”:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ