25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թամամին ոստիկանները ծածկել էին /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, մարտի 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մեկ աշխատանքային օրով հետաձգեց  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի նախնական դատական նիստը:

Թամամյանի հետ նույն գործով մեղադրվում են Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Արմեն Պողոսյանն ու  ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահագն Խանզադյանը: Հիշեցնենք, որ նրանք  մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ:

Չգիտես ինչու, բայց այսօրվա դատական նիստում ամբաստանյալներին ուղեկցող ոստիկանության խմբի անդամները այնպես էին կանգնել, որ դահլիճում նստածների մի մասը չէր տեսնում Հովհաննես Թամամյանին:

Նկատենք, որ մինչեւ օրս նման բան չի եղել ինչպես այս, այնպես էլ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությանը: Այդպես էլ պարզ չդարձավ, թե ոստիկաններն ի՞նչու էին “թաքցնում” Թամամյանին` լրագրողների՞ց, թե՞ հարազատներից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ