15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մաշտոցի պուրակի պաշտպանները բողոքում են Կառավարության շենքի առջեւ

Այս պահին Կառավարության շենքի առջեւ Մաշտոցի պուրակի պաշտպանները բողոքի ակցիա են կազմակերպել: Մի խումբ ակտիվիստներ դրոշներով, պաստառներով ու կոչերով հավաքվել են այստեղ եւ ընթերցում են իրենց հայտարարությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ երեկ երեկոյան ոստիկանները բիրտ ուժ են կիրառել իրենց նկատմամբ: Նրանք պահանջում են քաղաքապետից անհապաղ դադարեցնել Մաշտոցի պուրակում ընթացող կրպակների շինարարությունը` հայտնելով, որ վճռական են ու պատրաստակամ` մինչեւ վերջ պայքարելու, որպեսզի հանրային սեփականության հանդեպ ցանկացած որոշում դրվի հանրային քննարկման:

Ակցիան հսկում են մի խումբ ոստիկաններ, ովքեր արձագանքում են այդտեղ հայտնվող յուրաքանչյուր քաղաքացուն եւ յուրաքանչյուր շարժմանը: Նրանք մոտեցել են Henaran.am-ի թղթակցին, հարցրել ինքնությունը, պահանջել են ցույց տալ վկայական:

Ակտիվիստներն այս պահին թմբուկներ են զարկում, որոնք ուղեկցվում են կոչերով` ‘’Պա-հան-ջում ենք’’:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ