05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Թուրքիայում /վիդեո/

Մարտի 9-19-ը Թուրքիայի մայրաքաղաքում ընթացող “Filmmor” կանանց միջազգային կինոփառատոնին կցուցադրվի Սյուզան Խարդալյանի “Տատիկիս դաջվածքները” ֆիլմը: Այս մասին տեղեկացնում է կինոփառատոնի կայքը:

Կինոփառատոնին մասնակցում են ավելի քան 70 ֆիլմեր` 20 երկրներից: Փառատոնի շրջանակներում կկայանան լայնամասշտաբ ցուցադրություններ, քննարկումներ, ֆորումներ եւ սեմինարներ, ինչպես նաեւ կնշվի փառատոնի 10-ամյակը:

Տատիկիս դաջվածքները” ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, կցուցադրվի մարտի 15-16-ը  Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնում:

Հունվարին ֆիլմը ցուցադրվել է նաեւ “Al-Jazeera” արաբական հեռուստաալիքով:

Ֆիլմում նկարագրվող իրադարձությունները գաղտնիք են, որը ոչ ոք չի ցանկանում բացահայտել: Սյուզան Խարդալյանի տատիկ Խանումի մասին ֆիլմում պատմում է նրա 98-ամյա քույրը` Լյուսիան, ով ապրում է Հոլիվուդում: Նա եւս քրոջ նման դաջվածքներ ունի եւ չի ցանկանում պատմել ողջ պատմությունը:

Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ ֆիլմը քարոզչություն է` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ