03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թեյի մեջ ներկանյութ կա. ստուգումների հերթը հասավ թեյի շուկա

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  ոչ թե ստուգող եւ տուգանող մարմին է, այլ սննդամթերքի անվտանգությունն ապահովող եւ երաշխավորող մարմին: Դրանից ելնելով վերջին շրջանում նրանց գործունեությունն ուղղված է եղել փոփոխություններին համապատասխան օրենքում:

Այս մասին այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է երեք հստակ որոշում, ըստ որոնց՝ օրենքում ընդգրկվել է նոր՝ դիտարկում կոչվող գործիքը, որը թույլ կտա սննդամթերքի իրացման ցանցերում հայտնաբերել ժամկետանց եւ կասկածելի սննդամթերք: Վերջինս կնպաստի ավելի արդյուավետ գործունեություն իրականացնել ոլորտում: ‘’Մեր առաքելությունը նախ եւ առաջ վտանգավոր սնունդ հայտնաբերելն է: Մեր հաջողությունը կլինի այն, որ հաջորդ անգամ նախկինում հայտնաբերված խախտումն այլեւս չլինի’’,-ասաց Ա. Բախչագուլյանը:

‘’Այս տարի ուսումնասիրելու ենք թեյի շուկան, քանի որ բնակիչները ահազանգում են, որ թեյի մեջ ներկանյութ կա’’,-ասաց Բախչագուլյանը` վստահեցնելով, որ կաթնամթերքում այսօր այլեւս կոկոսի յուղ չեն օգտագործում: Իսկ ինչ վերաբերում է սուրճի մեջ օգտագործվող գարուն եւ ցորենին, Բախչագուլյանը նշեց, որ դա անվտանգության ցուցանիշ չէ, այլ որակի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ