ԱԻՄ-ը ընտրություններին կմասնակցի միմիայն դաշինքով
‘’Ազգային ինքնորոշում միավորում’’ կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայն դաշինքով: ԱԻՄ-ի միայնակ ընտրություններին մասնակցությունը բացառվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ եթե ԱԻՄ-ը չմասնակցի այս ընտրություններին՝ ապա ընտրություններից հետո կլուծարվի:
Վերջինս նշեց, որ ԱԻՄ-ը կատարել է իր պատմական առաքելությունը, այն է հայ ժողովրդի ինքնորոշումը և պետականության ստեղծումը:
‘’Մենք ասեցինք ինքնորոշում, և դա իրականացավ: Ղարաբաղ գոռացողները կարողացե՞լ են իրենց ծրագիրը իրականացնել’’,- նշեց Պ. Հայրիկյանը: