04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նիկոյանը խոհրդակցություն էր հրավիրել

Մարտի 16-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Քննարկվեցին Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի  19-ից մարտի 22-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախագծերը:

ԱԺ տասնմեկերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել  են  6 հարց եւ 4 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա  չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 111 հարց, այդ թվում` 17 միջազգային  պայմանագիր:

ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մարտի  19-ից մարտի 22-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ մարտի 19-ի նիստում:

Henaran.am-ին փոխանցում են ԱԺ մամլո ծառայությունից

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ