22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընկերոջ կյանքը փրկելու նպատակով կտրել է նրա արյունատար անոթները

Մարտի 18-ին, ժամը 01.25-ին, շտապօգնության ենթակայանից  ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 6 հացի գործարանի մոտ տղամարդու դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը Օտյան փողոցի թիվ 16/52 տան մոտ հայտնաբերել է անձը չպարզված, մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ` նախաբազուկների մասերում կտրած վերքերի հետքերով:

Պարզվել է, որ նա Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված  Էդվարդ Հովհաննիսյանն է, որը մարտի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իր ծանոթ, 1972 թ. ծնված  Արա Խ.-ի հետ միասին, վերջինիս տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում, ներարկվելու եղանակով օգտագործել է դեռեւս չպարզված թմրամիջոց, որից հետո Է. Հովհաննիսյանը վատ է զգացել եւ Արա Խ.-ն նրան փրկելու նպատակով ածելիով կտրել է նախաբազուկների արյունատար անոթներն ու անզգուշությամբ պատճառել մահ, որից հետո Արա Խ.-ն Էդվարդ Հովհաննիսյանի դին տեղափոխել եւ թողել է Օտյան փողոցի թիվ 16/52 տան բակում:

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ