15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բացահայտվեց 3 լիբերիացիների խոշոր չափերի հասնող խարդախությունը

Մարտի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, բերման են ենթարկել Լիբերիայի 3 քաղաքացիների՝1974 թ. ծնված  Ջորջ Զ.-ին, 1978 թ. ծնված Ֆոստեր Գ.-ին եւ 1976 թ. ծնված Մարկ Դ.-ին:

Պարզվել է, որ նրանք մարտի 17-ին Գեւորգ Կ.-ի վստահությունը չարաշահելով՝ նրանից խաբեությամբ վերցրել են 4.000 ԱՄՆ դոլար գումար: Մարտի 18-ին իբր հատուկ նյութերով մաքրելով սեւ գույնով ներկված 2.000 ԱՄՆ դոլար թղթադրամն ու դրանք Գեւորգ Կ.-ին տալուց հետո պատճառաբանել են, որ մաքրող նյութերը վերջացելեն: Ապա նրանից փորձել են հափշտակել եւս 100.000 ԱՄՆ դոլար՝ իբր քիմիական նյութեր ձեռք բերելու եւ մնացած թղթադրամները լվալու համար:

Փաստացի Գեւորգ Կ.-ից խաբեությամբ հափշտակել են 2000 դոլար:

Կատարվում է քննություն:

Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ