04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Իրանից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով 3 հայ է զոհվել

Իրանից Հայաստան ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է ազգությամբ հայ Իրանի 3 քաղաքացի: Ողբերգությունը տեղի է ունեցել Իրանի հյուսիսում` Մարանդ քաղաքի մոտ: Ուղեւորների մեծ մասն  իրանցիներ են եղել: Նախնական տվյալներով` եւս 10 մարդ վիրավոր է: Վթարի պատճառ են համարում վնասված անիվները:

Ինչպես հաղորդում է Իրանի հայ համայնքի “hyeli.net” կայքը, պարզվել է զոհված անձանցից մեկի` Դենիս Սեթաղյանի ինքնությունը: Մյուս  երկուսի ինքնությունն առայժմ պարզվում է:

Պարզվել է նաեւ վթարի հետեւանքով վիրավորված 5 հայերի անունները` Հակոբ Մարտիրոսյան, Լիանա Բարսեղյան, Մարինա Պետրոսյան, Ստեփանոս Պետրոսյան, Բենիամին (Միքայել) Աղամելյան: Նրանց վիճակը կայուն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ