Երեկ` ՀՀԿ-ն, այսօր ՀՅԴ-ն. 20 րոպե ընդմիջում
Քիչ առաջ, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը քվերակության դրեց մի քանի օրինագծեր, այդ թվում վիճարահարույց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագիծը, սակայն հիմա էլ 20 րոպե ընդմիջում խնդրեց ՀՅԴ-ն: Հիշեցնենք, որ երեկ էլ նույն օրինագծի քննարկման ժամանակ 20 րոպե ընդմիջում խնդրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Արդեն միջանցքում պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված 20 րոպե ընդմիջումը` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ասաց, որ հույս ունի, թե իր գործընկերները, որոնք սովոր են միայն 20 րոպե ժամանակ տրամադրել նիստերին դահլիճում` աշխատանքին, հիմա էլ կհոգնեն, կգնան, քվորումը կպակասի եւ օրենքը չի անցի:
Նշենք, որ նիստում գրանցված էր 80 պատգամավոր եւ քվորումն ապահովված էր` օրենքը ընդունելու համար, եթե անգամ խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեր կամ չմասնակցեր նախագծի քվեարկությանը: