15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրաշարժ Մարտունիից հարավ-արեւելք

Մարտի 15-ից 21-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում, որը տեղի է ունեցել մարտի 21-ին Մարտունի քաղաքից 13 կմ հարավ-արևելք:

ՀՀ բնակչության կողմից, մասնավորապես Վեդի քաղաքում, զգացվել է մարտի 17-ին Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում գրանցված 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժը` Արարատ քաղաքից 10 կմ հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 13 երկրաշարժ: Մարտի 17-ին Իրանի տարածքում 2 երկրաշարժ է տեղի ունեցել, մեկը` 4 բալ ուժգնությամբ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արևելք, մյուսը` 3-4 բալանոց Ահար քաղաքից 5 կմ արևմուտք: Նույն օրը Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 45 կմ հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժն ունեցել է 3 բալ ուժգնություն:

Դարձյալ 17-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում` Սարայ քաղաքից 26 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում, որին մարտի 19-ին հաջորդել է 3 բալանոց ցնցում: Մարտի 17-ից 20-ը Վրաստանի Գորի քաղաքից 40 կմ հարավ գրանցվել է 5 երկրաշարժ, որից երեքը` 4-5 բալ, իսկ երկուսը` 3 բալ ուժգնությամբ, տուժածներ կամ ավերածություններ չկան: Մարտի 18-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում` Վարդենիս քաղաքից 33 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 3 բալանոց սեյսմիկ իրադարձություն:

Մարտի 20-ին 3-4 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել` Վրաստանի Հիրսա քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք և Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Մակու քաղաքից 31 կմ հարավ-արևմուտք:

Henaran.am-ին փոխանցում են ՍՊԱԾ-ից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ