06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Շարմազանովը` ՀՀԿ-ԲՀԿ ֆեյսբուքյան մենամարտի մասին /վիդեո/

“Կարեն Ավագյանն ու Արմեն Աշոտյանը նաև ՀՀ քաղաքացիներ են , որոնք իրավունք ունեն “Ֆեյսբուք”-ում եւ այլ սոցիալական ցանցերում ներկայացնել իրենց կարծիքը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես պատասխանեց “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում ՀՀԿ-ԲՀԿ “փոխհրաձգության” մասին հարցին:

“Ֆեյսբուքում” ՀՀԿ-ական/Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան/ եւ ԲՀԿ-ական եւ ԲՀԿ-ամերձ /Վահե Էնֆիաջյան, Պետրոս Ղազարյան/ գործիչներն իրենց ստատուսների միջոցով հեռակա բանավեճ են սկսել եւ սուր որակումներ են ուղղում միմյանց հասցեին:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ական գործիչների արտահայտություններն արդյոք Շարմազանովը վիրավորական չի համարում, ԱԺ փոխնախագահը պատասխանեց.”Որքան մենք դեպի ընտրություններ մոտենանք, այնքան զգացմունքների պոռթկումները  հնարավոր է, որ շատ լինեն, եւ մամուլի ուշադրությունը նմանատիպ հայտարարությունների նկատմամբ կավելանա”:

Այս ամենը Էդուարդ Շարմազանովը բնական է համարում եւ նկատում է, որ յուրաքանչյուրը նախընտրական շրջանում նպատակ ունի իր “օպոնենտին” ապացուցել, որ ինքն է իրավացի:

“Մենք բոլորս մարդիկ ենք եւ լինում են դեպքեր, երբ մենք զգացմունքների ավելցուկ ենք ցույց տալիս”,-հավելեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ