25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խուճուճ Էդոյին էլ չտվեցին

Զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների առիթով կրկին անգամ ուսումնասիրվել է Էդուարդ Ավետիքի Մադաթյանի /Խուճուխ Էդո/` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու հարցը:
Անձը հաստատող այլ փաստաթղթի /վերադարձի վկայական/ տվյալներով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերադարձի վկայականով 13.08.2008 թ. Է.Մադաթյանը մուտք է գործել Հայաստանի հանրապետություն: Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տեղեկատվական բազայում առկա տվյալների 06.12.2004 թ.-05.08.2008 թ. ընկած ժամանակահատվածում Է. Մադաթյանը եղել է հետախուզման մեջ և այդ ընթացքում գտնվել  Հայաստանի Հանրապետությունից դուրս:
Էդուարդ Մադաթյանի կողմից վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածով և  ՀՀ ընտրական օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված “վերջին 5 տարում Հանրապետությունում մշտապես բնակվելու” պահանջին:
Վերոգրյալի հիման վրա և հաշվի առնելով “Բնակչության պետական ռեգիստրի մասին” ՀՀ օրենքի պահանջները`  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից Է.Մադաթյանին գրությամբ տեղեկացվել է, որ 15.03.2012 թ. տրամադրված տեղեկանքներում առկա տեղեկատվության փոխարեն վերջինս հիմք ընդունի տեղեկատվությունն առ այն, որ  չի հանդիսանում վերջին 5 տարում Հանրապետությունում  մշտապես բնակվող և  մերժվում է նրան վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների տրամադրումը:
Գրության պատճեններն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ոստիկանությունից
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ