23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էրդողանը հավանաբար ներողություն խնդրի. քրդերի դեմ մասշտաբային գործողության զոհն է դարձել 12 մարդ

Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ Թուրքիայի հարավ-արեւելքում անցկացված հատուկ գործողության արդյունքում  12 մարդ է զոհվել: Մարտական գործողություններն իրականացվել են Իրաքի եւ Սիրիայի հետ սահմանի վրա գտնվող Ջուդի լեռան լանջերին, հաղորդում է “Hurriyet”-ը:

Գործողությունը, որում ներգրավվել են ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ, սկսել է մարտի 20-ին: Գործողության անցկացման համար առիթ են դարձել Դիարբեքիր քաղաքում քրդերի կազմակերպած բախումերը: Արդյունքում` նման ակցիաները տարածում են գտել մյուս բնակավայրերում եւս:

“AFP”-ի տվյալներով` սա քրդերի դեմ իրակացվող ամենամասշտաբային գործողությունն է 2012-ի սկզբից ի  վեր: Քուրդ գրոհայինների դեմ նախորդ խոշոր գործողությունն իրականացվել է 2011-ի դետեմբերին, սակայն այդ ժամանակ զոհվել են 35 խաղաղ քրդեր: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրանց մահվան կապակցությամբ ստիպված էր ներողություն խնդրել:

Քուրդ ապստամբները զինված պայքար են մղում Թուրքիայի կենտրոնական իշխանությունների դեմ` Թուրքիայից Քրդստանի անջատման իրավունքի համար: 80-ականներից մինչ օրս շարունակվող ապստամբության զոհն են դարձել 45 մարդ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ