23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իրանցիները հարձակում են գործել Թուրքիայում Իրանի դեսպանատան վրա

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է իրանական ծագումով երկրի 2 քաղաքացիների, որոնք հարձակում են գործել իրենց պատմական հայրենիքի դեսպանատան վրա, հաղորդում է “AFP”-ը:

Այսօր առավոտյան 2 հանցագործները այրվող նյութով լի շշեր են նետել Անկարայի կենտրոնում գտնվող դեսպանատան տարածք: Շշերը  պայթել են դեսպանատան այգում:

Դիվանագետներն ինքնուրույն են մարել կրակը: Տուժողներ չեն եղել:

Ձերբակալավածներն արդեն պատմել են ոստիկաններին իրենց արարքի դրդապատճառները: Նրանց կարծիքով` իրենք այդ կերպ ապստամբել են իրենց` իրանական վիզաներ տրամադրելու գործը ձգձգելու դեմ:

Առայժմ չի ճշտվել` որեւէ քաղաքական դրդապատճառներ եւս եղել են, թե` ոչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ