23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայում սեռական շանտաժի ենթարկված հայուհին ինքնասպան է եղել

21-ամյա Նարինե Մկրտչյանը, ով Հայաստանից Ստամբուլ էր տեղափոխվել խորթ հոր եւ եղբոր հետ, սեռական շանտաժի զոհ է դարձել եւ ինքնասպան եղել, տեղեկացնում է “Кавказский узел” կայքը:

Ըստ ստամբուլյան “Ակոս” թերթի` Նարինեի եղբայր Ժորան պատմել է, որ քույրը սիրահարված է եղել Օրհան անունով թուրքին, ով սեռական հարաբերությունների մեջ լինելով աղջկա հետ, խաբել է նրան եւ նույնիսկ նկարել նրան մերկացած վիճակում: Օրհանի եղբայր Բարըշը ստիպում է Նարինեին իր հետ եւս կենակցել` սպառնալով հակառակ դեպքում լուսանկարները ցույց տալ Նարինեի եղբորը: Աղջկանից մերժում ստանալով` նա նկարները ցույց է տալիս Նարինեի եղբորը, ինչի պատճառով քույր եւ եղբայր վիճում են: Այնուհետեւ թուրք եղբայրները շարունակում են աղջկան շանտաժի ենթարկել: Նրանք գումար են պահանջում` սպառնալով, որ այս անգամ նկարները համացանցում կտեղադրեն: Այդ ամենից ելք չգտնելով` աղջիկն ինքնասպան է լինում:

Նարինեի մարմինը հայտնաբերել է խորթ հայրը: Ոստիկանություն նրանք չեն դիմել, քանի որ անօրինական էին գտնվում Թուրքիայում: Աղջկա հուղարկավորությամբ զբաղվել է նրանց ծանոթ թուրքը:

Աղջկա մահվան մասին իմանալով` Թուրքիա է ժամանել Նարինեի մայրը` Նունե Մկրտչյանը, որն էլ դիմել է ոստիկանություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ