27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կոնյակի գործարանի մոտ կրակել են նախագահի անվտանգության ծառայության վրա. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել “Զվարթնոց” օդանավակայանի ճանապարհին։ Մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) թերթի հետ զրույցում հաստատել է լուրը։ “Մեր աշխատակիցները երեկ՝գիշեր, օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, եւ մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի։ Պարզվել է, որ այդ վարորդը Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբ։ Ոստիկանությունը տեղյակ է, եւ շատ օպերատիվ էլ աշխատել են, իսկ հանցագործն էլ արդեն հայտնաբերվել է”,–նշեց ՊՊԾ պետը։

“Հարությունյանը հավելեց, որ գնդակը կպել է դիմապակուն. “Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործը հայտնաբերվել է, իսկ զենքն էլ ոստիկանությունն արդեն առգրավել է”։ Թերթի  հարցին, թե կան վիրավորներ, ՊՊԾ պետը պատասխանեց. “Չէ, մարդ չի վիրավորվել, մեր աշխատակիցներից վիրավոր չկա, ընդամենը մեքենան է վնասվել դիմապակու հետ”։

Թղթակցի հարցին, թե Սերժ Սարգսյանի անվտանգության շարասյունը ինչու էր գնում “Զվարթնոց” օդանավակայան, Հարությունյանը պատասխանեց. “Մեր տղաները աշխատանքի մեջ են եղել՝ ուրիշ գործով “Զվարթնոց” օդանավակայանի ճանապարհին։ Մենք չէ՞ինք կարող այլ աշխատանքներ ունենալ, դա նախագահի հետ ընդհանրապես կապ չունի, ուղղակի պատահականություն է եղել։ Պատահական մեր մեքենան է եղել, կարող է մեր մեքենայի փոխարեն ուրիշ մեքենա լիներ։ Ասեմ, որ մեր մի մեքենայի մեջ երկու հոգի են եղել”։

“Իհարկե, գուցեեւ պատահականություն է տեղի ունեցածը, բայց, այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ պատահական մի Էջմիածինցի, այն էլ Կոնյակի գործարանի մոտ կարող էր պատահական կրակ արձակել ՀՀ նախագահին ուղեկցող թիկնազորի շարասյան վրա (Ս. Սարգսյանն այդտեղ չի եղել)։ Համաձայնեք՝նման բաները սովորաբար պատահական չեն լինում։ Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա 2010-ի հոկտեմբերին անհայտ քաղաքացի շիշ էր նետել։

ՀԳ. Ի դեպ, ՍերԺ Սարգսյանը Մոսկվայից Հայաստան է վերադարձել երեկ կեսօրին”,- եզրափակում  է թերթը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ