30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սամբոյի ֆեդերացիայի նախագահը համոզված է, որ Հ.Թամամյանը նման խիստ դատավճռի արժանի չէր

Այսօր Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ՀՀ դատարանների խորհրդի նախագահ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող, ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ  Լեւոն Հայրապետյանը բաց նամակ է հղել ՀՀ  դատարանների խորհրդի նախագահ Ա. Մկրտումյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին եւ զանգվածային լրատվամիջոցներին, որում մասնավորապես ասված է.

‘Հայաստանի սամբոյի ֆեդերացիան` շուրջ մեկ տարի ուշադրությամբ հետեւելով ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությանը, 2012թ. մարտի 23-ին` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած դատավճիռը` ազատազրկում 4 տարի ժամկետով, համարում է անսպասելի եւ չափազանց խիստ:

Բանն այն է, որ Հովհաննես Թամամյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անդամ է, գլխավորում է Ձեռնամարտի եւ ինքնապաշտպանության հանձնաժողովը, սամբոյի ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ձյուդոյի ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի, ԽՍՀՄ ՆԳՆ, ‘Դինամո’ ԿԽ բազմակի չեմպիոն եւ համամիութենական ու միջազգային մրցաշարերի հաղթող է:

Հանդիսանալով Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, նա միշտ էլ առանձնացել է որպես պարտաճանաչ, կազմակերպված, համեստ եւ կամային բարձր հատկանիշներ ունեցող մարզիկ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երաշխավորությամբ Հովհաննես Թամամյանն ընդունվել է Վիլնյուսի ՆԳՆ բարձրագույն դպրոց, ավարտելուց հետո` աշխատել Լիտվայի ՆԳՆ-ում, շարունակելով մարզվել` հանդես եկել Հայաստանի սամբոյի եւ ձյուդոյի հավաքականներում: Վերադառնալով Հայաստան, ՆԳՆ համակարգում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ եւ օրինակելի ծառայության ու վաստակի համար արժանացել ոստիկանության գեներալ-մայորի կոչման:

Որպես Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անդամ, Հ. Թամամյանը մշտապես օգնել է հավաքականի մարզիկներին եւ մարզիչներին, ցուցաբերել նյութական եւ բարոյական աջակցություն:

Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ պատերազմի տարիներին նույնպես Հովհաննես Թամամյանը օգնել, օժանդակել է ինքնապաշտպանության ջոկատներին, վիրավոր մարտիկներին ու զոհվածների ընտանիքներին:

Իր նվիրվածությամբ, հայրենասիրությամբ, մարդկային եւ մասնագիտական բարձր հատկանիշներով, Հովհաննես Թամամյանը հանդիսանում է հայկական սամբոյի բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից մեկը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան` դիմելով իրավասու մարմիններին, խնդրում է, հնարավորության դեպքում վերանայել նրա պատժաչափը, համարելով, որ պետք չէ մոռանալ մարդու արժանիքները, արժեզրկել` տասնամյակների վաստակը:

Ցանկացած մահկանացու սխալվելու իրավունք ունի, մեզանից ոչ ոք երաշխավորված չէ դրանից: Մեր պարտքն է ըմբռնել` տարիներով ազնիվ աշխատած եւ ծառայած, հանցավորության դեմ պայքարած մարդու սխալը: Նման խիստ դատավճռի նա արժանի չէ’,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 4 տարի ազատազրկման դատապարտեց  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանին, ով  մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ