06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Շառից փորձանքից հեռու” . ՀՌԱՀ-ը քարոզարշավին խիստ է լինելու

Արմեն Մկրտչյան ՀՌԱՀ անդամ

Ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը հեռուստաընկերությունները իրավունք չունեն ցուցադրելու “Հարսնացուն հյուսիսից” ֆիլմը, քանի որ  դերասան Երվանդ Մանարյանը ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու է:

Նման միտք արտահայտեց Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը Աղվերանում, “Լրագրողներ հանուն ապագա” ՀԿ-ի կողմից կազմակերպված “Ընտրությունների լուսաբանում առցանց հարթակներում” թեմայով դասընթացին:

“Գուցե ծիծաղելի թվա, բայց օրենքի կետ է: Ասենք, մեկը թեկնածու է, բայց ինքը դերասան կամ երգիչ չէ: Դե եթե դերասան թեկնածուն երեւում է քսան րոպե, ապա այլ թեկնածուի լուսանակարը թող էդքան մնա եթերում”,-պարզաբանեց նա:

 

Ի դեպ նշենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված երգչուհի Շուշան Պետրոսյանի տեսահոլովակներն էլ նախընտրական ընթացքում եթեր չեն տրվելու: Հիշեցննեք, որ Henaran.am-ի հետ զրույցում երգչուհին մասնավորապես ասել էր, որ ինքը դրանից չի նեղսրտվում:

Պատասխանելով լրագրողների հարցերին ՀՌԱՀ ներկայացուցիչը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանձնաժողովը խիստ է լինելու, եւ քննարկման հարց է դարձնելու ցանկացած արձագանք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ