19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պետք է խորացնել հարաբերություններն Իրանի հետ.ադրբեջանագետ

Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայիս լարված հարաբերությունների ֆոնի վրա Հայաստանի նպաստավոր վիճակի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին իրանագետ Արմեն Իսրայելյանը եւ ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման մասին` բանախոսները կարծիք հայտնեցին, որ Ադրբեջանն անշուշտ կփորձի օգուտ քաղել իրադրությունից եւ որոշ գործողությունների կդիմի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Իրանագետ Արմեն Իսրայելյանը նշեց, որ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս, եւ եթե նա առիթն օգտագործի, այդ դեպքում դժվար է ասել, թե որքանով մեր կողքին կլինի Ռուսաստանը. “Ներկայումս իրանցի պաշտոնյաները խոսում են այն մասին, որ Ադրբեջան պետությունը ձեւավորվել է ընդամենը նախորդ դարասկզբին: Այդ հայտարարությունները, բնականաբար, մեր օգտին են”:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ընդգծեց այն փաստը, որ երբ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները լավ են, Իրանում հակահայկական հայտարարություններ են արվում. “Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայիս սրված հարաբերությունները նպաստավոր են Հայաստանի համար, պետք է օգտագործել այս առիթը եւ խորացնել հարաբերություններն Իրանի հետ”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ