26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու վճռորոշ ամիսներ ՊԵԿ-ի համար

Այս տարվա պետական բյուջեի եկամտային մասը 101 մլրդ դրամով համալրելու հարցը, ինչպես հայտնի է կառավարության եւ ՊԵԿ-ի միջեւ որոշակի անհամաձայնություններ էր առաջացրել: Մասնավորապես, ՊԵԿ-ը հավաքագրումների հետ կապված մտահոգություն էր հայտնել:

Henaran.am-ն այսօր` ԱԺ հանձնաժողովներում եկող տարվա բյուջետային քննարկումներից հետ  ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանից հետաքրքրվել է, թե կարողացա՞վ ՊԵԿ-ըհաջողություն գրանցել հավաքագրումների հարցում:

“Օրենքը 875 միլիարդ  դրամ էր սահմանել, որ պետք է պետական բյուջե հարկեր եւ տուրքեր վճարվեն, մեզ մնացել է երկու ամիս, այդ օրենքը մենք պարտավոր ենք կատարել”,-մեզ հետ զրույցում նշեց Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով, այս տարվա տասը ամիսների ցուցանիշներն արդեն առկա են: “2012 թվականի տասը ամիսների կտրվածքով մենք արդեն 706.9 միլիարդ դրամ հարկերի եւ տուրքերի վճարներ ենք ապահովել հարկային եւ մաքսային մարմինների կողմից: Հետեւաբար, մեզ մնացել է 168 միլիարդ դրամ ապահովել այս երկու վճռորոշ ամիսներին ”,-տեղեկացրեց Արմեն Ալավերդյանը: Մեր դիտարկմանը, թե արդյոք ՊԵԿ-ը կհասցնի մնացած միջոցները հավաքագրել, Արմեն Ալավերդյանը պատասխանեց.”Ամեն ինչ պետք է անենք, որ հասցնենք”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ