06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանություններին տրամադրված ժամկետը լրանում է. բնապահպանների հայտարարությունը

 Այսօր Մաշտոցի պուրակի պաշտպանությամբ զբաղվող  ‘ՀՀ քաղաքացիների ժողով’ քաղաքացիական նախաձեռնությունը  հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘Սույն թվականի մարտի 31-ին, ժամը 13.00-ին, Մաշտոցի պուրակում ոստիկանության բարձրաստիճան ղեկավարները պաշտոնապես հայտնեցին, որ ոստիկանությունը իրավասու չէ կասկածի տակ դնելու տեղական ինքնակառավարման մարմնի որոշման եւ փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրավաչափությունը։

Բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայությամբ մենք կոչ արեցինք Հայաստանի պետական մարմիններին, ովքեր իրավասու են  կասկածի տակ դնել տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը եւ փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրավաչափությունը՝ եռօրյա ժամկետում հանդես գալ հրապարակային հայտարարությամբ եւ  ուղարկել Մաշտոցի պուրակ լիազորված ներկայացուցիչներին հանրությանը բացատրություններ տալու համար ինքնակամ շինությունների վերաբերյալ։

Ապրիլի 3-ին ժամը 13։00-ին լրանում է այս հարցում իրավասու պետական մարմնին հայտնաբերելու համար Հայաստանի իշխանություններին տրամադրված ողջամիտ ժամկետը։ Եթե մինչեւ նշված ժամկետի լրանալը ոչ մի իրավասու պետական մարմին ի հայտ չգա, մենք կհամարենք, որ հանրության ներկայացուցիչների լսված լինելու իրավունքը վերջնականապես մերժված է իշխանությունների կողմից:

Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք Հայաստանի իշխանություններին` որ նման դեպքում ոստիկանությունը չի կարողանա խոչընդոտել Մաշտոցի պուրակում մեր արդար աշխատանքի իրականացմանը։ Միաժամանակ հորդորում ենք բոլորին ընդունել, որ սեփականությունը մեր երկրում պետք է պաշտպանվի օրենքով, այլ ոչ թե ոստիկանների կամ այլոց ֆիզիկական ուժի միջոցով։

Հիշեցնում ենք, նաեւ մեր այն հայտարարությունը, որ եթե Հայաստանի իշխանությունները համարում են Մաշտոցի Պուրակում կառուցված շինությունները օրինական սեփականություն, ապա պատրաստ ենք այդ  շինությունները ապամոնտաժելու մասին մեր ընդունած գիտակից որոշման համար կրել օրենքով նախատեսված պատասխանատվությունը։

Մաշտոցի պուրակում  ինքնակամ շինությունների ապամոնտաժման  աշխատանքները նախաձեռնող առաջին խումբ’։

Henaran.am-ին հաղորդում են ‘ՀՀ քաղաքացիների ժողով’ նախաձեռնության մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ