01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հոգեհանգստից հետո` ընտրակաշառք. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակի”, երբեմն ընտրակաշառքի բաժանման գործընթացն այնպիսի զավեշտալի ընթացք է ստանում, որ մարդկային ուղեղում դժվար է տեղավորել: Օրերս, օրինակ, 3 ՕԵԿ-ական, իմանալով որ այդ օրը Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում (գեներալ Սեյրան Սարոյանի հայրենի գյուղն է) հոգեհանգստի արարողություն կա, եւ հաշվի առնելով, որ ամբողջ գյուղն այնտեղ հավաքված կլինի, գնացել են մեռելատուն եւ հոգեհանգստի արարողության մասնակիցներին առաջարկել դուրս գալ` ՕԵԿ-ից նվերներ ստանալու:

Ինչպես թերթին տեղեկացրել է  արարողությանը մասնակից վրդովված հայկաշենցիներից մեկը` նվերները եղել են սուրճ եւ օղի: Հայկաշենցիները, ոչ այնքան վրդովված լինելով այն հանգամանքից, որ իրենց այդքան էժանագին ընտրակաշառք են առաջարկում, այլ այն պատճառով, որ ԱԽՔ-ի քարոզիչներն այնքան են լկտիացել, որ փորձում են մարդկանց կաշառել վշտի պահին, նրանց պատշաճ կերպով դուրս են արել եւ, ըստ “Հայկական ժամանակ”-ի, սուրճն ու օղին օգտագործելու բավական հետաքրքիր խորհուրդներ փոխանցել ՕԵԿ-ականների շեֆին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ