23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Օվիրի պետը չի բացառում, որ ընտրացուցակներում լինեն մահացած անվանիներ

Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, որ վարչությունը գործող կարգի համաձայն տարեկան 2 անգամ չի ճշտել ընտրողների ռեգիստրը:

“Բացարձակ սուտ է, սահամանված կարգով, հուլիսին եւ նոյեմբերին ճշտումներ արվել են, եւ ընտրություններից 45 օր առաջ էլ ճշգրտվում է ըստ համայնքների եւ ընտրական տեղամասերի:

Եթե չաշխատեինք, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չէր լինի ընտրողների ռեգիստրը”,-ասաց նա: Իհարկե, գուցե ընտրացուցակներում  էլի լինեն մահացած անվանի մարդկանց անուններ, սակայն հիմա ճշտման գործընթացում է:”

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները/ԶԱԳՍ/ ինչ-ինչ պատճառով կամ չեն արձանագրել մահերը կամ չեն դիմել անձնագրային վարչություն: Կարող եմ ասել, որ այս պահին արդարադատության նախարարությունը մահացածների անուններով հսկայական մի ցուցակ է ուղարկել, եւ ընտրողների ռեգիստրից դրանք հանվում են: Ոչ մի մահացած ցուցակում չի լինի”,-հավաստաիացրեց  Հովհաննես Քոչարյանը:

Վերջինս չզարմացավ “Ընտրությունը քոնն է” ՀԿ-ի այն հայտարարությունից, որ կան չհասցեավորված շենքեր: “Բնականաբար, այդ շենքերում ապրող ընտրվելու իրավունք ունեցող քաղաքացիների անունները չեն լինի ցուցակում: Կխնդրեի եթե կան նման շենքեր, տվյալները փոխանցեք մեզ, թեկուզ թեժ գծով, եւ նրանք` այդ ընտրողները կընդգրվեն ցուցակում”,-ասաց վարչության պետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ