ՊՆ-ն նախագահին ներկայացրել է ռազմական ոստիկանության պետի թեկնածուին
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանը շուտով ռազմական ոստիկանության պետ է նշանակվելու:
Ըստ մեր տեղեկությունների, պաշտպանության նախարարարությունից հանրապետության նախագահին առաջարկել են նրա թեկնածությունը, քանի որ միայն նա կկարողանա այդ գերատեսչությունը ղեկավարել:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, ՌՈ նախկին պետ Արմեն Տեր-Սահակյանին այդ պաշտոնից ազատեցին օրերս` ոգելից խմիչքների նկատմամբ հակում ունենալու համար: Ի դեպ, Մկրտումյանը նախքան ՊՊԳՎ-ի պետ նշանակվելը ՊՆ Երեւանի ռազմական ոստիկանության պետն էր: