20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միայն ագռավներն ու ճնճղուկները

Ներկայումս  Կարմիր գրքում գրանցված 110 տեսակի թռչուն ունենք, այսօր լրագրողներին հայտնեց ‘’Էկոլոգիական-հասարակական’’ դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով` գիշատիչ թռչուններից սապան, որը գրանցված է ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային Կարմիր գրքում, 50 հազար եվրոյով դուրս է բերվել Իրան:Իսկ ուրբանիզացիայի գործոնի բարձրացմամբ, շատ թռչուններ էլ  հեռացել են, այդ թվում` սպիտակագլուխ անգղը, որն այստեղ չի կարողանում կեր հայթայթել:

Սիլվա Ադամյանը հայտնեց, որ հանքարդյունաբերության գիշատիչ քաղաքականության հետեւանքով կորցրել ենք թռչունների ու բույսերի պուպոլիացիան.’’Արմաշի լճերում, որը սեփականաշնորհված տարածք է, կրակում են թռչունների վրա` դրա դիմաց վճարելով 500 եվրո’’:

Բնապահպան Կարինե Դանիելյանը  նշեց, որ կայքերով ամբողջ աշխարհին հրավեր են անում` թե եկեք եւ Արմաշում թռչուններ սպանեք. ‘’Պետք է հասկանալ, որ թռչուններին պետք չէ սպանել ադրենալին ստանալու համար, այլ գիտակցել, որ դրանք մեր ոսկե ֆոնդն են’’:

Կարինե Դանիելյանի խոսքով`  1923 թվականին կանաչ տարածքները քիչ էին, եւ գոյություն ունեին 140 տեսակի թռչուններ: 1980-ականների վեջերին կանաչ տարածքների ավելացման հետեւանքով թռչունների տեսակների թիվը կազմեց 180: Էներգետիկ ճգնաժամի ու վերջին մի քանի տարիների կառուցապատումների հետեւանքով տեսակների թիվը կազմում է 160-170:

Բնապահպանը նկատեց, որ մայրաքաղաքում ռեստորաններից եկած բարձր երաժշտությունը նաեւ թռչունների վրա է բացասաբար ազդում. ‘’Դա թռչունների համար սթրես է եւ պատահական չէ, որ երգող թռչունները վերացել են: Մնացել են ագռավներն ու ճնճղուկները’’:
Դանիելյանը հավելեց, որ Երեւանում բնության հետ կապը կորցրել ենք, ինչի հետեւանքով ագրեսիվ երեխաներ են մեծանում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ