20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարի Փոթերի մասին գիրքն ավելի լավ է գովազդվում, քան հայ մանկագիրների ստեղծագործությունները

Հայ մանկագիրները գտնում են, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, վատ վիճակում չէ մանկագրությունը, սակայն մտահոգված են, որ չկան իրենց գործը շարունակողներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին մանկագիրներ Երվանդ Պետրոսյանը եւ Լիպարիտ Սարգսյանը` խոսելով Հայաստանում մանկական գրականության խնդիրների, մանուկների համար ստեղծագործող երիտասարդ տարիքի մանկագիրների բացակայության եւ այլ խնդիրների մասին:

Նրանց խոսքով`այդ  ժանրն ամենաբարդն է, քանի որ անհրաժեշտ է հասկանալ երեխայի ներաշխարհը, հոգեբանությունը:

Բացի դրանից, մանկագիրների կարծիքով երեխաների համար գրականություն պետք է գրեն ավելի հասուն մարդիկ եւ ոչ թե երիտասարդները, քանի որ նրանց մոտ դա այդքան լավ չի ստացվի: ‘Մանկագիր դառնալու համար պետք է նախ եւ առաջ բանաստեղծ լինել, պետք է մեծերի համար նախատեսված գրականության ասպարեզում քո խոսքն ասես,  որից հետո նոր փորձես  գրել մանուկների համար’,- ասաց Երվանդ Պետրոսյանը:

Գրողները գտնում են, որ չնայած ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին եւ արժեհամակարգի փոփոխությանը, երեխան մնում է երեխա` իր ներաշխարհով: Այդ առումով ավելի բարդ է պատանիների համար գրելը, քանի որ այստեղ ավելի բարդ է բավարարել երեխայի ներքին պահանջները:

Ինչ վերաբերում է միջին տարիքի երեխաների համար  ստեղծագործությունների պակասին, Լիպարիտ  Սարգսյանի խոսքով`  այդ հասակի երեխաների համար կան գրված գործեր, պարզապես գրքի վաճառքով զբաղվողները  պետք է տեղյակ լինեն  դրանց մասին եւ ինչպես Հարի Փոթերի մասին  գիրքն է այդպես գովազդվում,  այդպես էլ գովազդվեն հայ մանկագիրների ստեղծագործողությունները:

Անդրադառնալով մանկագրության ոլորտի խնդիրներին` Լ. Սարգսյանն ասաց, որ առաջնահերթ են  սերնդափոխության խնդիրը եւ գրքերի գնի մատչելության հարցը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ