23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՕԵԿ-ի խոսնակը “բեխաբար” է. Երկիր

Ըստ “Երկիր” -ի,  ՕԵԿ-ի համամասնական ցուցակից հանված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արամ Հարությունյանի անունը: Թերթի  հետ զրույցում ՕԵԿ-ի նորանշանակ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը հայտնեց, որ ցուցակից դուրս գալը եղել է կուսակցության եւ Արամ Հարությունյանի համատեղ որոշումը. “Նախընտրական շրջանում Հարությունյանը, ինչպես նաեւ ցուցակից դուրս եկած այլ ՕԵԿ-ականներ կենտրոնանալու են կուսակցական աշխատանքի վրա”:

“Պարզվում է` իրականում ոչ թե Հարությունյանն է դիմում գրել եւ դուրս եկել ցուցակից, այլ ԿԸՀ-ն է մերժել նրան գրանցել: ԿԸՀ կայքում ապրիլ 1-ին տեղադրված որոշման համաձայն` ԿԸՀ-ն մերժել է գրանցել Արամ Հարությունյանի թեկնածությունը, քանի որ ՕԵԿ-ի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերում Արամ Հարությունյանի անձնագրի տվյալները չեն համապատասխանել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի կողմից Արամ Հարությունյանին տրամադրված տվյալներին: Ստացվում է կամ ՕԵԿ-ի նոր մամուլի քարտուղարը “բեխաբար” է իր գործից, կամ էլ կարծել է, թե ԿԸՀ-ն ապրիլմեկյան կատակ է արել”,- գրում է “Երկիր”-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ