20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կոալիցիայի ձեւական լինելու մասին իր ձեւակերպումը մեկնաբանեց Օսկանյանը /վիդեո/

Կոալիցիայի` “ձեւական բնույթ” կրելու մասին ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարոթւյունը, պարզվում է, զուտ քաղաքագիտական բնույթի հայտարարություն է եղել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով իր ասածը, այս մասին նշեց Վարդան Օասկանյանը:

“ Ես ասել եմ` զուտ քաղաքագիտական առումով, եթե կոալիցիայի մեջ մի կուսակցությունը մեծամասնություն ունի, դա արդեն ֆորմալ է: Բայց, երբ ինձ հարց տրվեց, թե այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ն դուրս չի եկել, ես չեմ պատասխանել` ասելով, որ այն, ինչին ես չեմ մասնակցել, չեմ կարող գնահատական տալ”,-մեկնաբանեց Վարդան Օսկանյանն ու հավելեց, թե չի կարող գնահատական տալ, թե այս հինգ տարիների ընթացքում ինչ հարաբերություններ են եղել կոալիցայի ներսում, որովհետեւ նոր է անդամագրվել ԲՀԿ-ին:

Henaran.am-ը Վարդան Օսկանյանին խնդրեց մեկնաբանել նաեւ այն փաստը, որ ԲՀԿ-ն պարոն Օսկանյանի նմանատիպ հայտարարությունները, որպես կանոն չի մեկնաբանում` նշելով, որ նա իր անձնական տեսակետն է ներկայացրել: “Կոնկրետ այդ մասով ես ասացի, ես տվել եմ դրա քաղաքագիտական իմաստը, բայց ինչպես է եղել այս 5 տարում Բարգավաճի, ՕԵԿ-ի եւ Հանրապետականի հարաբերությունները, իրար լսել են, չեն լսել, չեմ կարող ասել: Ես այնտեղ ներկայություն չեմ ունեցել”,- ի պատասխան կրկնեց Վարդան Օսկանյանը:

Henaran.am-ը Վարդան Օսկանյանից նաեւ հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչպե՞ս կընկալվի կոալիցիայի կողմից այսօր ԲՀԿ-ի ստորագրած փաստաթուղթը, որը, ինչպես Գալուստ Սահակյանը նշեց, չի քննարկվել կոալիցիայի ներսում : ”Կոալիցիան խորհրդարանական կոալիցիա է, կառավարությունում կոալիցիա է, բայց կոալիցիոն ուժերը որոշել են ընտրություններին մասնակցել առանձին: Ինչպես վերջերս Գագիկ Ծառուկյանի խոսնակը հայտարարեց, կոալիցիան ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ առանձին-առանձին պայքարը չի սկսվել:

Այսինքն, հենց ընտրարշավը սկսվում է, ամեն մեկն իր այլընտրանքն է ներկայացնում”,-ասաց Օսկանյանը եւ հավելեց, որ ԲՀԿ-ն ընտրությունների է գնում իր ծրագրով, որ ՀՀԿ ծրագրի հետ կապ չունի: Հիշեցնենք, որ այսօր Քաղաքագետների միությունում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ “Ժառանգությունը” ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով միասնական շտաբի ստեղծման մասին հայտարարություն ստորագրեցին:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չստորագրեց այն` նշելով, որ նախ ԱԺ-ն արդեն նման մարմին ձեւավորելու նախաձեռնությամբ է հանդես եկել, եւ երկրորդ` հարցը հարկավոր է քննարկել կոալիցիայի ներսում: Ի դեպ, կոալիցիոն քաղաքական ուժերից ՕԵԿ-ը քննարկմանը չէր մասնակցում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ