19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եվրանեսթը կանդրադառնա ԼՂ կարգավորման հարցին. Քրիստիան Վիգենին

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը այսօր անկացրած նիստի արդյունքների ամփոփման ժամանակ նշել է, որ վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնախմբի հերթական հաշվետվության մեջ կուսումնասիրվեն տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության հետ մեկտեղ կուսումնասիրվեն նաեւ Մերձդնեստրյան եւ վրացական հակամարտությունները: Վիգենինը հոռետեսորեն է տրամադրված ղարաբաղյան խնդրի լուծման հանդեպ: Նա ընդգծել է, որ Մինսկի խումբն արդեն 20 տարի է զբաղվում է խնդրի լուծմամբ, եւ կարծիք է հայտնել, որ եւս 20 տարի էլ այն չի լուծվի:

Չնայած այս փաստին, որ Եվրանեսթը չունի տարածաշրջանային հակամարտություններ հարթելու լիազորություն, նիստում ընդհանուր պայմանավորվածություն է ձեռք բերվել հակամարտությունների հետ կապված խորհուրդներ եւ առաջարկներ պատրաստել: Վիգենինը նշել է, որ իրենք այդ խորհուրդների կատարումը գնահատելու ձեւ կմշակեն, որպեսզի պարզեն` որ երկիրն ինչքանով է կատարում Եվրանեսթի որոշումները:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ