24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիները հայերից ներողություն են խնդրել Ալիեւի համար. “սառը ցնցուղ” “Եվրանեսթում”

“Ես դրական եմ գնահատում Եվրանեսթի սեսիայի կայացումը: Համարում եմ շատ ճիշտ եւ արդարացված մեր պատվիրակության մասնակցությունը այդ միջոցառմանը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Եվրանեսթի լիագումար նիստին, ասաց Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը ապրիլի 2-ից 5-ը Բաքվում մասնակցեց Եվրանեսթի Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին:

Վահան Հովհաննիսյանը ընդգծեց, որ ՀՀ ԱԳՆ-ն շատ արագ եւ օպերատիվ արձագանքեց պատվիրակության առաջարկությանը: “Մեզ հաջողվեց աշխատել որպես մեկ թիմ, եւ ես շնորհակալություն եմ հայտնում մեր պավիրակության անդամներին շատ ճիշտ աշխատանքի հաամար”,-նշեց վահան Հովհաննիսյանը:

Հայկական պատվիրակությունը նրա խոսքով, աշխատեց վերին աստիճանի ակտիվորեն եւ չորս հանձնաժողովներում ՀՀ համար որեւէ խնդիր չառաջացավ: “Առաջին աշխատանքային օրն անցավ նորմալ, ոգեւորող մթնոլորտում: Ադրբեջանի պատվիրակությունը համաձայնեց բոլոր հանձնաժողովներում մեր առաջարկությունների հետ, նույն օրը կայացավ Բյուրոյի անդամնեևրի հանդիպումը Ալիեւի հետ, առանց մամուլի` քաղաքից դուրս”, -ներկայացրեց Հովհաննիսյանն ու նկատեց, որ այս հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը  հավանաբար պարտավորված չէր հիշելու ԼՂ խնդիրը:

Վահան Հովհաննիսյանի խոսքով, հաջորդ օրը, սակայն իր բացման խոսքում նախագահ Ալիեւն այնքան ագրեսիվ եւ անընդունելի հակահայկական շեշտադրումներ է արել, անվանելով հայկական կողմին ֆաշիստ, որոնք մինչեւ հիմա չեն էլ հնչել: “Դա սառը ցնցուղ էր ողջ Եվրանեսթի համար, որոնք ընդմիջմանը մոտենում էին մեզ եւ ասում, որ այն անընդունելի էր, որոշ ադրբեջանական պատվիրակության անդամներ էլ մոտեցան մեզ ներողություն խնդրեցին”,-նշեց Վահան Հովհաննիսյանը:

Հայկական պատվիրակությունն, անշուշտ, արժանի հակահարվածը հասցրել է Ալիեւին եւ ինչպես Վահան Հովհաննիսյանն ասաց, անմիջապես հայտարարության տեքստ պատրաստել: “Մեր հայտարարությունը եւ մեր պատգամավորների ելույթները տարբեր տեսանկյուններից ուղղակի ջախջախիչ հարված հասցրեցին”,-շեշտեց հայկական պատվիրակության ղեկավարն ու նկատեց, որ Ալիեւի ելույթը չխանգարեց , որ դրան հաջորդած  աշխատանքները անցնեն կառուցողական ոգով:

Վահան Հովհաննիսյանը ընդգծեց, որ Ալիեւը գուցե չցանկանալով, բայց մի այնպիսի հարված հասցրեց իր երկրի քաղաքական իմիջին, որը հայկական կողմը որքան էլ ձգտեր, չէր կարող անել:

Վահան Հովհանիսյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի հյուրընկալությանը` նկատելով, որ ադրբեջանական պատվիրակության անդամները, հյուրանոցի աշխատակիցներն ու հայկական պատվիրակության հետ աշխատող անվտանգության աշխատակիցներն աչքի ընկան պրոֆեսիոնալիզմով ու քաղաքավարությամբ, ինչը չէր կարելի համեմատել Ալիեւի եույթի հետ: “Ըստ ամենայնի, երկրում կա միայն մի հոգի եւ իր անմիջական շրջապատը, որոնք քաղաքական դիվիդենտներ են շահում”,-եզրափակեց Վահան Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ