11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աֆղանցիները` ՀՀԿ-ին

“Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը” որոշել է մայիսի 6-ին սատարել ՀՀԿ-ին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց միության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը: Վերջինս նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում է: Միությունից նաեւ թեկնածու է Կարեն Սարիբեկյանը:

“Մեր միությունը հայոց անկախ պետականության հաստատման առաջին օրերից պայքարել է պետականության եւ երկրի կայացման համար, մասնակցել ենք արցախյան գոյամարտին, բանակաշինությանն ենք նպաստել, եւ պատահական չէ, որ այսօր նման որոշում ենք կայացրել”,-ասաց Ա. Մխիթարյանը:

Միության 3000 անդամից երեք հարյուրից ավելի մարդիկ Հանրապետական են, եւ ընդգրկված են շտաբերում: “Ուղղակի ընդունելով ՀՀԿ-ի ծրագրերը` ասում ենք, որ պատրաստ ենք սատարել հենց այդ կուսակցությանը` բոլոր կառուցողական քայլերում”,-ասաց Աժ պատգամավորը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ